Month: May 2026

Ելք ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
դպրոց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
դասարան 3․1

Ազգանուն, անուն

Ես   Անի Բաբայն եմ

Ես Անի Բաբայանն եմ։ Ես շատ ընկերասեր եմ, բարի և խելացի։ Շատ եմ սիրում մաթեմատիկա, ընթերցանություն և մայրենի։    Տեղադրի՛ր քո լուսանկարը:

Իմ ընկերը

   Մի քանի նախադասությամբ պատմի՛ր ընկերոջդ մասին:     Տեղադրի՛ր  լուսանկարը:

Իմ ընկերը Սոնան է։ Նա շատ բարի է։ Սոնան սիրում է խաղեր խաղալ և շատ է սիրում շփվել։

Իմ ուսումնական տարին

   Այս ուսումնական տարում ես սովորում էի – դասարանում: Այն (ինչպիսի՞ն էր): Մի փոքր պատմի՛ր այս տարվա մասին:

Այս ուսումնական տարում ես սովորում էի երրորդ դասարանում։ Այն շատ գեղեցիկ, ուրախ և ծիծաղելի տարի էր։

Իմ բլոգը

Տեղադրի՛ր բլոգիդ հղումը: Պատմի՛ր, թե բլոգումդ ինչպես ես աշխատում, ի՞նչ նյութեր ես տեղադրում: Ամենասիրելի նյութիդ հղումը տեղադրի՛ր:

   Հաշվի՛ր, թե քանի նյութ ես թողարկել քո բլոգում:

Իմ բլոգի հղումը

https://anibabayan.edublogs.org

Ես մեծ սիրով և ակտիվությամբ եմ վարում իմ բլոգը։ Այնտեղ տեղադրում եմ մաթեմատիկայի, հորինուկների, «Ես և շրջակա աշխարհը» թեմաների և ընթերցանության նյութեր։

Իմ ամենահորինուկը

    Քո հորինած պատմություններից ընտրի՛ր այն, որը շատ ես հավանում: Տեղադրի՛ր այստեղ:

Տերևների զրույցը

Լինում է չի  լինում   երեք  գույնի  Տերև են լինում,  նրանք  ընկերներ  են լինում,     շատ  մտերիմ ,   գեղեցիկ  և ուրախ։  Նրանք  ապրում են անտառում։   Տերևները   շատ  ուրախ են, որ  ապրում են անտառում, որոհետև   բոլորնել  գիտեն ինչ  հաճելի  է   դիտել  աշնանային  տեսարան։   Մի օր  կանաչ  տերևն  ասաց․

 – Ինչ լավ է տերև լինել։

 Նարնջագույն տերևը  հարցրեց․

– ի՞նչու ։

Կարմիր տերևը  պատասխանեց․

– Որովհետև  մարդիկ   ամբողջ օրը  խոսում են  աշնանային   տերևների  գեղեցկությունից,  ինչպես նաև շատ  հաճելի  է  դիտել  աշնանային  տեսարան։    

Իմ ճամփորդությունները

   Պատմի՛ր, թե այս տարի որտե՞ղ ես ճամփորդել, ամենաշատը ո՞ր ճամփորդությունն է քեզ դուր եկել: Տեղադրի՛ր լուսանկար, բլոգիդ հղումը:

Այս տարի ես ճամփորդել եմ Օշական և շոկոլադի գործարան։ Շատ հետաքրքիր և տպավորիչ ճամփորդություններ էին։

Սովորել եմ, իմացել եմ, կարողանում եմ…

   Պատմի՛ր, թե մեկ տարվա ընթացքում ինչե՞ր ես սովորել, իմացել, ինչե՞ր ես կարողանում անել:

 Այս տարվա ընթացքում ես սովորել եմ ավելի արագ հաշվել, իմացել եմ նոր բաներ, օրինակ՝ մոլորակների մասին։ Ես կարողանում եմ արագ կարդալ և գրել։

Իմ կարևոր հաջողությունները

Իմ կարևոր հաջողություններից է այն, որ ես սկսել եմ շատ արագ կարդալ և կարողանում եմ պատմել կարդացածս։

Իմ դժվարությունները

Ես երրորդ դասարանում դժվարություններ չեմ ունեցել, բայց երկրորդ դասարանում դեռ չէի կարողանում արագ կարդալ։

Paint-ով ամենանկարը

Ամենա…ամենա…

Տերևների զրույցը

·  Ամենասիրելի գիրքը՝ «Երկարագուլպա Պիպին»

·  Ամենասիրելի խաղը՝ «Գործնագործ»

·  Ամենասիրելի երգը՝ «Եղնիկը»

·  Ամենասիրելի վայրը՝ Գառնի

Իմ ամառը

   Մի քիչ պատմիր, թե ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել ամառդ:

Ես պատրաստվում եմ ամռանը կարդալ գրքեր, խաղալ ընկերներիս հետ, երեկոյան իջնել բակ և հանգստանալ։

Գրի՛ր, թե հաջորդ ուսումնական տարում ի՞նչ նոր փոփոխություններ կուզեիր, որ լինեին:

Կուզեի ավելի լավ սովորել, ավելի լավ կարդալ և ավելի գեղեցիկ գրել։

   Ի՞նչ ասելիք, առաջարկներ ունես դպրոցին, ուսուցիչներիդ, ծնողներիդ, ինքդ քեզ։

Կուզեի, որ դպրոցում ավելի շատ կազմակերպվեն միջոցառումներ և ակումբներ, որտեղ սովորողները կարող են բացահայտել իրենց հետաքրքրություններն ու տաղանդները։

Առաջարկում եմ, որ դասերի ընթացքում ավելի հաճախ օգտագործվեն նոր տեխնոլոգիաներ և ստեղծագործական առաջադրանքներ, որպեսզի սովորելը դառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ։

Շնորհակալ եմ աջակցելու և միշտ կողքիս լինելու համար։ Կուզեի, որ ծնողներն ավելի շատ վստահեն երեխաներին ու լսեն նրանց կարծիքը։

Պետք է ավելի նպատակասլաց լինեմ, չվախենամ դժվարություններից և միշտ փորձեմ զարգանալ ու հավատալ սեփական ուժերիս։